Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է «Լայպցիգից» կրած պարտությանը (2-1)։
«Մենք չկարողացանք խաղալ այնպես, ինչպես կարող էինք:
Պետք է արժանին մատուցել «Լայպցիգին», նրանք ավելի արագ էին ու կարողացան ճիշտ օգտագործել իրենց ստեղծած պահերը:
Որևէ արդարացում չկա «Աթլետիկոյի» պարտությանը:
Մենք պետք է հասկանանք մեր սխալներն ու ուղղենք դրանք, որպեսզի հաջողության հասնենք հաջորդ մրցաշրջանում», – Սիմեոնեի խոսքերը փոխանցում է UEFA-ի մամուլի ծառայությունը: