fbpx
Հասարակություն

Որևէ ՀԿ-ի ֆինանսավորում քննադատելուց առաջ նախ պետք է սեփական ֆինանսավորումը ցույց տալ. Դանիել Իոաննիսյան

Որևէ ՀԿ-ին ու ՀԿ-ի ֆինանսավորում քննադատելուց առաջ նախ պետք է սեփական ֆինանսավորումը ցույց տալ: Իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

«Մեր (ՀԿ-ների) ֆինանսավորումը թափանցիկ է: Բոլորը կարող են տեսնել, թե ով ումից որքան գումար է ստանում: Բնականաբար, մենք նաև հարկեր ենք վճարում:
Բայց մեզ քննադատում են որոշ խմբեր, ում ֆինանսավորման աղբյուրները գաղտնի են և ովքեր գրեթէ հարկեր չեն վճարում:

Ավելին, մենք նաև բաց ասում ենք, թե այդ գումարներով ինչ ու ինչի համար ենք անում: Եվ մեր արածը ամբողջությամբ բխում է Հայաստանի սահմանադրության նպատակներից:

Մենք պաշտպանում ու առաջ ենք մղում ժողովրդավարական արժեքները: Ու նաև մեր շնորհիվ է, որ մեզ քննադատողները կարողանում են մեզ քննադատել:

Կներեք, բայց սուտասաններն ու գաղտագողի ֆինանսավորում ստացողները մեզ քննադատելու որևէ բարոյական իրավունք չունեն», – գրել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ