Որևէ կառուցողական քննադատություն չընդունելու ճանապարհով գնացին. Էդմոն Մարուքյան

Հրապարակող՝

Էդմոն Մարուքյանը համոզված է՝  այսօր հին ու նոր կռվի  ավարտն է:

Ամենադիտվածներ

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ամփոփելով հերթական քառօրյան, ասել է.

«Այս նիստերի ընթացքում պարզվեց, որ կառավարությունը 1 տարի մտածելուց հետո վերջապես բերեց իր կառուցվածքը, և մեր 8 առաջարկներից որևէ մեկը չընդունվեց: Դրան գումարած՝ որևէ կառուցողական քննադատություն չընդունելու ճանապարհով գնացին: Նաև շատ վատ եմ գնահատում արդարադատության նախարարի զեկույցը, շատ վատ եմ գնահատում ամփոփիչ ելույթը: Առաջին անգամ ներկայացվեց հարցապնդում, այն վերաբերում էր մեր քաղաքացիների ճակատագրին, այն առումով, թե ովքեր են կրճատվելու, ինչ չափով, ինչու են կրճատվելու, դրա փոխարեն ինչ են նրանց առաջարկում: Խայտառակ գրավոր պատասխան էին տվել մեզ»:

Պատգամավորը նշեց, որ հույց ունեին, որ բանավոր քննարկումը կարող է ավելի լավը լինել, սակայն, պարզվեց, որ բանավորն ավելի խայտառակ էր: Մարուքյանը նաև ասաց, որ ստիպված են եղել օգտվել Կանոնակարգ օրենքի այն մեխանիզմից, որ կառավարության անդամի ապագա պաշտոնավարման հարցն ենք դնում քննարկման:

Մարուքյանի խոսքով՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ստացավ 41 պատգամավորի «դեմ» ձայն:

Ամենաթարմ