«Լրատվամիջոցներից տեղեկացա, որ քաղաքական մեծամասնությունը երեկ խորհրդարանում խմբակցության նիստ է անցկացրել։ Կարելի է ենթադրել, որ մեր նորընտիր գործընկերները մեծ դահլիճ են փնտրել և այս անգամ կանգ են առել ԱԺ դահլիճի վրա։
Հիշեցման կարգով միայն՝ ԱԺ դահլիճը նախատեսված է բացառապես Ազգային ժողովի նիստերի և ԱԺ լսումների համար։ Որևէ խմբակցություն՝ անկախ մեծությունից և թվից, չի կարող և չպետք է երկրի քաղաքական թիվ մեկ դահլիճում խմբակցության նիստ գումարի»։
Հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։