Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղային նորեկ Սերխիո Ռամոսը արձագանքել է ՊՍԺ-ի մյուս աստղային նորեկ Լիոնել Մեսսիի հետ նույն ակումբում հանդես գալուն։
Նա Instagram-ի իր էջում տեղադրել է իր ու Մեսսիի՝ խանութում իրար կողք դրված մարզաշապիկների լուսանկարը, որին կից գրել է․
«Որևէ մեկը երբևէ հավատացե՞լ է, որ կարող է այսպիսի բան լինել:
Բարի գալուստ, Լեո»: