fbpx
Խորհրդարան

Որևիցե մեկը կաշի քերթելով բյուջե չի լցնում․ Ալեն Սիմոնյան

Ով կասի՝ հարկեր վճարելը «կաշի քերթել է», ճիշտ չի պատկերացնում ՀՀ-ում իրավիճակը: Այս մասին այսօր` մարտի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով այն քննադատութուններին, թե իշխանությունը «կաշի քերթելով» բյուջե է լցնում:

«Որևիցե մեկը կաշի քերթելով բյուջե չի լցնում: Մարդիկ դուրս են եկել են սև դաշտից, իրենք իրենց վճարներն անում են: Այն մարդը, որը կաշի քերթել դա կասի, ապա ճիշտ չի պատկերացնում ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, օրենքի առաջ հավասար լինելը և հարկեր վճարելու պարտականությունը: Ենթադրում եմ, որ որոշ մարդկանց համար Հայաստանում միշտ չէ որ եղել է նման իրավիճակ, եղել են արտոնյալներ, որոք հարկեր չեն վճարել, դրա դիմաց գուցե բնակարաններ են նվիրել, զարդեր կամ դրա դիմաց չգիտեմ` ինչեր են ստացել: Այդ իրենց համար, այո, պետք է քերթվի և պետք է բերեն բյուջե և վճարեն բոլոր այն գումարները, որոնք ՀՀ քաղաքացիներինն են»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Դիտարկմանը, որ ԲՀԿ-ին չի գոհացնում կորոնավիրուսի տարածմանը կանխարգելող միջոցառումները, Ալեն Սիմոնյանն ասաց. «Երբ մենք քաղաքացիներին առանձնացնում էինք Ծաղկաձորում, Գագիկ Ծառուկյանն ասում էր` ոնց կարելի է մարդկանց առանձնացնել Ծաղկաձորում, հիմա այնտեղ մարդ չի գնում: Կողքից ուղղակի խորհուրդներ տալը շատ հեշտ է: Նույնիսկ տարբեր երկրների ղեկավարներ տարբեր իրավիճակների զարգացման ընթացքում անում են տարբեր մեկնաբանություններ: Այսօր կա փաստ և ինձ չի հետաքրքրում, թե ինչ է ասում էն մի ընդդիմախոսը, որովհետև ես ունեմ փաստ: Փաստ առ այն, որ Հայաստանն այսօր չունի դատարկ սննդի խանութներ: Փաստ է, որ Հայաստանում ամբողջ ինֆորմացիան տրամադրվում է, փաստ է, որ մենք Հայաստանում չունենք շատ ծայրահեղ դեպքեր, փաստ է այն թվերը, որը ունենք»:

Ալեն Սիմոյանը շեշտեց, որ այսօր ՀՀ-ն ամենալավ ձևով է դիմակայում կորոնավիրուսի տարածման դեմ` աշխարհի մակարդակով. «ՌԴ-ի հեռուստաընկերությունը միացրեք և տեսեք` Միջին Ասիայի մեր հարևան երկրների քաղաքացիները Մոսկվայի օդանավայականում ինչպես են քնում և իրենց երկրներն իրենց չեն տեղափոխում: Պետությունն անելու է ամեն ինչ, որ հնարավորինս հեշտ անցնի բոլորի համար: Հարված ստանում են բոլորը, բիզնեսը, տասնյակ հազարավոր անհատ ձեռներեցներ ունենք, տուրիզմը… խայտառակ վիճակ է, ռեստորանները, որոնք վարձ են վճարում, հասարակ քաղաքացին, որը կոմունալ է վճարում, մենք պետք է բոլորին մաքսիմալ օգնենք: Սա պատերազմին հավասար մի բան է: Մենք պետք է մեր ռեսուրսներն օգտագործենք այնպես, որ կարողանանք մաքսիմալ երկար դիմակայել»:

Գրում է News-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ