fbpx
Քաղաքականություն

Ո՞րն էր Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռազմավարությունը, Մեղրին տա՞լը․ Փաշինյան

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հանդիպել է Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում Փաշինյանը խոսել է Հայաստանի 2-րդ և 3-րդ նախագահների Արցախի հարցում ռազմավարության մասին։

«Ասում են, որ Արցախի հարցում մենք չունենք ռազմավարություն: Իսկ ո՞րն էր Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռազմավարությունը, Մեղրին տա՞լն էր ռազմավարությունը, թե՞ էն էր , որ ինչպես իրենք էին բանակցում Ադրբեջանի 7 շրջանները վերադարձնեին խաղաղության դիմաց: Ո՞րն էր ռազմավարությունը Սերժ Սարգսյանի, որ Աղդամը մեր հայրենիքը չէ: Եվ հիմա նրանք մեզ մեղադրում են, թե մենք հող ենք վերադարձնում», – ասել է նա։

Վարչապետը նշել է նաև, որ այժմ Վատիկանում թաքնված են որոշ հայտնի կոռուպցիոներներ։

«Իմիջիայլոց, Իտալիայում այսօր թաքնված են որոշ ամենահայտնի կոռուպցիոներներ: Հայաստանի արդարադատության ձեռքը հասնելու է նրանց, չգիտեմ վատիկանների որ պադվալներում են պախկված, բայց վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները և գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձնեն ժողովրդին», – ասել է Փաշինյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ