Ապրիլի 10-ին Հադրութի շրջանում իրականացված զոհված զինծառայողներին ու անհետ կորածների աճյուններիի որոնումներն արդյունք չեն տվել, աշխատանքների ընթացքում աճյուններ կամ մասունքներ չեն հայտնաբերվել:
Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Facebook-ի պաշտոնական էջից։
Նշվում է, որ որոնողական աշխատանքներ այսօր չեն կատարվի։ Ամենայն հավանականությամբ, դրանք կշարունակվեն վաղը։

