Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Facebook-ի պաշտոնական էջից։
Նշվում է, որ զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է: