Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Հադրութում ու Վարանդայի ուղղությամբ

Հրապարակող՝

Իշխանաձորում որոնումներն արդյունք չեն տվել․ ԱԻՊԾ

Ամենադիտվածներ

Զոհված զինծառայողների և անհետ կորածների աճյունների որոնումները շարունակվում են։

Երեկ որոնումներն իրականացվել են Արցախի հարավային թևում, բայց արդյունք չեն տվել։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

Նա նշում է, որ այսօր որոնումները շարունակվում են Հադրութի շրջանում և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությամբ։

Թադևոսյանը հիշեցնում է, որ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից որոնումների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել են 1631 աճյուններ։

Ամենաթարմ