ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու անհրաժեշտությանը: Գրառումը ներկայացնում են ստորև․
«Մեքենայի դռան գրպանիկը (իմ կողքի) փոքրիկ «աղբաման» է իմ համար՝ լավ իմաստով։ Երբեք իմ մեքենայի պատուհանից ոչինչ դուրս չի կարող գնալ, եթե հանկարծ մեկն էլ իրեն նման բան թույլ տա, նախ՝ կիջնի, կվերցնի, հետո էլ չի նստի իմ հետ մեքենա։ Դա նույննա, որ տունդ մաքրես պատուհանից աղբը թափես դուրս, դա այնքան վատ է, որքան ամրագոտի չգցելը, որքան հանդիպակաց դուրս գալը, որքան կարմիր լույսի տակ անցնելը։ Հա, իմ համար դա նույնքան վատ արարք է, բայց մնացած թվարկածներիս դեպքում կյանքի շարունակական լինելը արդեն կասկածի տակ է դրվում։
Որոշ մարդիկ հավատացել են ու իրոք կարծում են՝ 9-ը կյանք ունեն, երբ բացում են մեքենայի բանալին, չէ’, ընկերներ, չունեք, այս մեկ հիանալի կյանքն է։ Ու եթե անգամ այդքան խիզախ եք, որ չեք վախենում մահից, պատասխանատվություն կրեք այն անծանոթ կյանքի համար, որ կարող եք տանել ձեր հետ, պատասխանատվություն կրեք այն մարդկանց համար, ովքեր ձեզ սիրում են ու ստիպված են լինելու ապրել կոտրված ճակատագրով ու առանց ձեզ»:
https://www.facebook.com/kristina.poghosyan.129/posts/481491479364059