«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀ-ում ես իրավունք ունեմ արժանապատիվ ապրելու։
Ես որոշեցի սկսել հոդվածների/գրառումների շարք բարձաձայնելու ՀՀ-ում ՀՀ քաղաքացու արժանապատիվ ապրելու իրավունքի մասին, քանի որ ինչպես նկատում եմ, քաղաքացիները իրենց սակավաթիվ միջոցներով մենակ են մնացել այլանդակ ինչ-որ խմբավորումների դեմ։
Մաս 1
ՀՀ Սահմանադրություն
Հոդված 4. Պետությունն ապահովում է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը Սահմանադրության և օրենքների հիման վրա` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Հոդված 19. Մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի:
Շատ հստակ է, որ պետության ներսում կան անհատներ, խմբեր, ուժեր, որոնք թքած ունեն թե՛ պետության վրա, թե՛ քաղաքացիների, թե՛ ամեն տեսակ օրենքի։ Նախկին իշխանությունները, 2-րդ նախագահն իր սպասավորներով թե՛ նախկինում, թե՛ հիմա չեն գործել օրենքի շրջանակներում ու հիմա էլ ամեն ձև թիրախավորում են այն մարդկանց, ովքեր իրենց ձեռնտու չեն, իրենց դեմ են․․․․
Այս անելու համար օգտագործվում են ամենատարբեր մեթոդներ՝ սադրել կռիվ, համացանցում պերիոդիկ վիրավորել, խոշտանգել, փողոցում հայհոյել և փախչել։
Իմ հետ 3 դեպքն էլ եղել է։ Վստահ եմ, որ դուք էլ կունենաք նմանատիպ պատմություններ։ Երեկ հայհոյում են ընկերոջս ու փորձում փախչել,քանի որ ինքը 2008-ից պայքարում է, այժմ հետևում է, որ արդարադատություն լինի, իսկ աչքն էլ Մարտի 1-ին լուրջ վիրավորվել է։
Հեղափոխոթյան օրերին՝ ապրիլի 19-ին, իմ, ընկերոջս, մեր փաստաբանի վրա հարձակվեցին 25 հոգանոց խումբ․ սկզբից սադրեցին, հետո հարձակվեցին ու պատասխան ստանալով փախան։ Այդ գործը հեղափոխությունից հետո հանցակազմի բացակայության պատճառով փակվեց։
Համացանցում, թե ինչ է կատարվում, բոլորս գիտենք՝ ստեր, զրպարտություններ, ամենածանր վիրավորանքներ։
Ի՞նչ ենք անում մենք, ի՞նչ են անում իշխանությունները։
Արդյոք մեղավո՞ր են քաղաքացու անդորրը, աշխատանքը խանգարողները, արդյոք մեղավո՞ր են իրենց այլանդակ պահողները, այո՛, իհարկե մեղավոր են, բայց երբ որ իրենք նմանատիպ պահվածքով արդեն մի քանի անգամ են աչքի ընկնում, արդեն մեղավոր են իրավապահ մարմիները, իսկ եթե իրավապահ մարմինները մի անգամ չէ, որ չեն անում իրենց պարտականությունները, այդտեղ արդեն մեղավոր են իշխանությունները։
1-ի մասի վերջ»։
https://www.facebook.com/davidpetrosyan.david/posts/3452509461429648