Երկուշաբթի օրը հարձակվողը վերադարձել է Մանչեսթեր՝ ակումբի հետ քննարկելու իր ապագան։ Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկացել է համոզել պորտուգալացուն չհեռանալ թիմից, սակայն ապարդյուն։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդին» ասել է, որ ցանկանում է խզել պայմանագիրը, որպեսզի անվճար տրանսֆերով միանա Չեմպիոնների լիգայի ակումբին: «Մանչեսթեր Յունայթեդը» ասել է, որ մտադիր չէ բաց թողնել նրան, քանի որ ակումբի դիրքորոշումը չի փոխվել, և Ռոնալդուով հետաքրքրված թիմերից որևէ հարցում չի եղել:

