Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ծաղկաձորի ընտրությունը խորհրդանշակա՞ն է…
Հիշում ենք, չէ՞, որ 2018-ի ապրիլին, հեղափոխական իրավիճակի պատճառով, ՀՀԿ-ի կազմը, մի քանի ժամով, Ծաղկաձոր գնաց Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու: Ընտրեցին, բայց շատ կարճատև եղավ այդ «թագադրությունը»: Պետական որոշումների համար այդ օրվա ծաղկաձորյան հավաքն ինձ մոտ թողնում է «ինքնավտարանդի կառավարության» զգացողություն:
Հույս ունեմ, որ առկա իշխանությունը նույն ճանապարհով չի գնում, մեր հասարակութունից «ինքնավտարանդի» չի ուզում դառնալ: Ծաղկաձորը, այո՛, մոտիկ է, Հայաստանում ամեն տեղն է մոտիկ, բայց հիմա արդեն տպավորություն է, որ Ծաղկաձոր գնում են իրավացի աղմուկից փախչելու համար: Հետո այնպես չլինի, որ հանրայնանա «Ծաղկաձորյան որոշում» ֆորմուլան:
Կառավարության և օրենսդիր իշխանության դերն աղմուկից փախչելը չէ, իրավացի աղմուկ չհրահրելն է, իսկ որոշումների համար ամենամոտիկ և բնական վայրը ՀՀ կառավարության և ԱԺ շենքերն են»:
https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/1378714902280782