Որոշվել է Լա Լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի միջև խաղի անցկացման օրը:
«Էլ Կլասիկո»-ն տեղի կունենա հոկտեմբերի 26-ին «Կամպ Նոու» մարզադաշտում: Այս մասին հաղորդում է AS-ն։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին:
Թիմերը ցերեկը միմյանց հետ խաղալու փորձ ունեն (2017/18 մրցաշրջանում՝ 14:00-ին):