fbpx
Սպորտ

Որոշվեցին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգրեր նվաճած ակումբները

Ավարտվեցին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի բոլոր հանդիպումները։
Պատասխան խաղերից հետո իսպանական «Բարսելոնա»-ն և անգլիական «Լիվերպուլ»-ը կշարունակեն պայքարը հաջորդ փուլում:

«Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր ֆրանսիական «Լիոն»-ին: Խաղի հաշվիը բացվեց 18-րդ րոպեին, երբ Լեո Մեսսին 11-մետրանոց հարվածի շնորհիվ առաջ մղեց «կապտանռնագույներին»: 31-րդ րոպեին, Ֆիլիպե Կոուտինյոն, ստանալով Սուարեսի հիանալի փոխանցումը, կրկնապատկեց հաշիվը: Երկրորդ կեսում՝ 58-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Լիոն»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Սակայն 78-րդ րոպեին նորից աչքի ընկավ Մեսսին՝ դառնալով դուբլի հեղինակ՝ 3:1: Շատ չանցած Պիկեն խփեց նաև «Բարսելոնա»-ի 4-րդ գոլը, իսկ արդեն 86-րդ րոպեին Դեմբելեն խփելով «կապտանռնագույնների» 5-րդ գոլը դրեց հաշվի վերջակետը:

Միաժամանակ ընթացող մյուս խաղում Մյուխենում «Բավարիա»-ն հյուրընկալեց «Լիվերպուլ»-ին: Խաղի 26-րդ րոպեին Մանեն առաջ մղեց անգլիական ակումբին, սակայն 39-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Մատիպը: Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվով: Երկրորդ կեսում «Լիվերպուլ»-ը իր փոքր առավելությունը գոլի վերածեց 69-րդ րոպեին, երբ անգլիական թիմին կրկին առաջ մղեց Վան Դեյկը: Իսկ հանդիպման վերջնամասում Մանեն դարձավ դուբլի հեղինակ և «Լիվերպուլ»-ն ի վերջո հաղթեց «Բավարիա»-ին՝ 3:1 հաշվով:

Ավելի վաղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգրեր նվաճել էին նաև «Այաքս»-ը, «Յուվենտուս»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Պորտու»-ն, «Տոտենհեմ»-ը:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճահականությունը կկայանա մարտի 15-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ