UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսի համար պայքարի տոմսերը ռուս Խաբիբ Նուրմագամեդովի և ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի միջև կվաճառվեն ուրբաթ՝ հունվարի 31-ին: Այս մասին տեղեկանում ենք UFC 249 մրցաշարի տոմսային կայքից։
Նշենք, որ Նուրմագամեդովի և Ֆերգյուսոնի միջև մարտ տեղի կունենա Նյու Յորքում ապրիլի 18-ին:
Մրցաշարի տոմսերի արժեքը 195 դոլարից մինչև 11157 հազար դոլար է։
Սակայն, Fight Club Membership-ի անդամները հնարավորություն ունեն ձեռք բերելու ամենաէժան տոմսերը՝ 92 դոլարով: