Որքան է առաջարկել Բարսելոնան Նեյմարի դիմաց

Հրապարակող՝

sleep-mobile-phone-health

Ամենադիտվածներ

«Բարսելոնան» դեռ շարունակում է հետաքրքրվել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ծառայություններով: Կատալոնացիները շահութաբեր առաջարկ են արել փարիզցիներին խաղացողի դիմաց: Այս մասին հայտնում է Sport.ru-ն:

Ըստ աղբյուրի՝ իսպանական ակումբը Նեյմարի համար առաջարկել է 40 միլիոն եվրո և ակումբի երկու խաղացողների: Խոսքը Ֆիլիպե Կոուտինյոյի և Իվան Ռակիտիչի մասին է:

«Բարսելոնան» գնահատում է այս գործարքը 200 միլիոն եվրոյին համարժեք: Նշվում է, որ ՊՍԺ-ն դեռևս չի արձագանքել այս առաջարկին:

Նախորդ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում հանդես է եկել 28 խաղում՝ դառնալով 23 գոլի հեղինակ:

 

Ամենաթարմ