Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք ստանալու գործընթացը կտևի շուրջ 5-6 ամիս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։
«Վենետեիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, որպես կանոն 5-6 ամսում է տրվում, իսկ ՄԻԵԴ-ը 40 օրվա ընթացքում պետք է որոշի՝ խորհրդատվական կարծիք տրամադրելու առումով այդ գործն ընդունի վարույթ, թե ոչ , իսկ դրանից հետո քննությունը 5 ամիս է տևում, իսկ նման իրավիճակում առավել քան տրամաբանական է, որ երկրորդ նախագահը չի կարող լինել կալանավորման ռեժիմում»,-ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով պետք է անհապաղ դատական նիստ գումարի և քննարկի խափանման միջոցի հարցը։
Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի ձգձգումն արդյոք օրենդրական բացի արդյունք է, Վարդևանյանը պատասխանեց. «Ոչ, քրեական դատավարության օերնսգիրքը հստակ սահմանում է , որ ամեն ատյան որոշում կայացնելու հետո գործը պետք է անհապաղ ուղարկի առաջին ատյանի դատարանին, որն էլ պետք է անհապաղ նիստ գումարի»։
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Սահմանադրական դատարանը որոշել էր կասեցնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները և դիմել ՄԻԵԴ ու վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիք ստանալու համար։