Սննդաբան Ելենա Սոլոմատինան խոսել է այն մասին, թե որքան ուտելիք պետք է դնեն ափսեի մեջ նիհարողները՝ նշելով, որ ճաշը պետք է բալանսավորված լինի։ Այս մասին փոխանցել է News.ru-ն։
«Ընդհանրապես ափսեն պետք է այսպես բաժանել՝ մի կողմում բանջարեղեն ենք դնում, իսկ մյուս կեսը նորից կիսում ենք։ Մի մասում որևէ սպիտակուցային մթերք, օրինակ՝ միս կամ ձուկ, իսկ մյուս մասում՝ որևէ խավարտ: Դա կարող է լինել հնդկաձավար կամ գորշ բրինձ»,- ասել է մասնագետը։
Մասնագետը նաև խորհուրդ է տվել հրաժարվել տապակած մսից, օգտագործել շոգեխաշած, ջեռոցում պատրաստած կամ խաշած սնունդ։