fbpx
Սպորտ

Արսեն Հարությունյանը կպայքարի ոսկե մեդալի համար. Ըմբշամարտի աշխարհի գավաթ

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում շարունակում է գերազանց ելույթները 57 կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը:

Արսեն Հարությունյանը մրցապայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և 7-0 հաշվով հաղթել ռումինացի Ռազվան Մարիան Կովաչին: Այնուհետ 1/4 եզրափակչում Արսենը մրցել է ուկրաինացի Անդրեյ Յացենկոյի հետ և առավելության հասել 5-4 հաշվով:

Արսենը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցել է սերբ Շտեվան Անդրիա Միշիչի հետ և հաղթել 7-4 հաշվով: Այսպիսով՝ հայ ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ և վաղը ոսկե մեդալի համար կգոտեմարտի ռուսաստանցի Զավուր Ուգուևի հետ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ