Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն ավարտվեց: Այս մասին հայտնում են փառատոնի լրատվական ծառայությունը։
«Հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ Լի Ժույծյունի «Հող էիր՝ հող դարձար» ֆիլմը։ Արծաթե ծիրան ստացավ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Սիրիլ Շեյբլինի «Խմորումը»։
- Հայտնի է, թե որ ֆիլմով կեզրափակվի Ոսկե ծիրան կինոփառատոնը
- Երևանի Ոսկե ծիրան 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերին
Պետեր վան Բյուրենի անվան Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Քուրդուին Այուբի «Արևը», Արծաթե ծիրանի՝ Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Զայնե Աքյոլի «Ռոժեքը»։ FIPRESCI մրցանակ ստացավ Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»։
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Մոհամադռեզա Ֆարզդի «Ենթագումարներ»-ը։ Արծաթե ծիրան ստացավ Անա Ջեգնարաձեի և Մարիտա Թեվձաձեի «Մեռածները կհասկանան» ֆիլմը։ Հատուկ հիշատակման արժանացավ Ահմադ Սալեհի «Գիշերը»»,- ասվում է հաղորդագրության մեջ։