Ոսկու գինը երեքշաբթի առավոտյան որոշակի դինամիկա չի ցուցադրել, շուկաներն առայժմ սպասում են ԱՄՆ Պահուստային դաշնային համակարգի հաջորդ գործողություններին, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում խորհրդանշական բարձրացել է 0,45 դոլարով կամ 0,03 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 654,55 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 0,3 տոկոսով՝ մեկ ունցիան 19,247 դոլար։