fbpx
Իրավական

Ոստիկանությունը պարզաբանում է մամուլում տարածված տեղեկությունները՝ ոստիկանապետի պաշտոնանկության վերաբերյալ

Ոստիկանության պաշտոնական կայքը գրում է․

Որոշ լրատվամիջոցներ կրկին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնանկության մասին լուրեր են շրջանառում՝ հղում անելով անփաստարկ ու ինքնահնար տեղեկությունների: Նպատակը պարզ է՝ բարձրագոչ հայտարարություններով ընթերցող գայթակղել, իսկ նպատակին հասնելու համար օգտագործվում են ճղճիմ ու ցածրակարգ միջոցներ, որոնք հակասում են քաղաքացու իրազեկված լինելու իրավունքին ու լրատվության ճշմարիտ առաքելությանը:

Կրկին կոչ ենք անում լրատվամիջոցներին՝ ձեռնպահ մնալ ասեկոսեներով հանրությանը ապակողմնորոշելու գործելակերպից, մեկընդմիշտ հասկանալ, որ պաշտոնատար անձին հորինած «տեղեկատվությամբ» թիրախավորելով՝ հարվածում եք գերատեսչությանն ու պետականությանը, նաև վտանգում ձեր՝ լրատվամիջոցի հեղինակությունը, քանի որ սուտը միշտ բացահայտվում է և կարող է արժեզրկել ձեր ողջ աշխատանքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ