Ոստիկանները հսկել են հոգեհանգստի ու հուղարկավորության արարողությունները․ Մհրյան

Ամենադիտվածներ

LENINGRADYAN-SHINARARNER1706

ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց հոգեհանգիստների ու հուղարկավորությունների ժամանակ ոստիկանների հսկողության մասին։

«Ոստիկանության ծառայողների կողմից հսկողություն է սահմանվել միաժամանակյա 20-ից ավելի անձանց ներկայությունը բացառելու և սանիտարահամաճարակային կանոնների պահպանման նպատակով։

Հսկողություն է սահմանվել նաև արտերկրից ստացված 18 փակ դագաղի հուղարկավորության կարգի նկատմամբ, ինչպես նաև 10 այլ միջոցառումների ընթացքում», – ասաց Մհրյանը։

Նա նաև նշեց, որ արդեն 1606 նման արարողություններում հսկողություն են սահմանել։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ