Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալները իրացնելով, հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանի որոշմամաբ խուզարկություն են կատարել Օձուն գյուղում ապրող մի տղամարդու տանն ու հարակից շինություններում։
Խուզարկության ընթացքում տղամարդը ոստիկաններին է ներկայացրել շուրջ 2 կիլոգրամ 900 գրամ քաշով կանեփանման զանգված, որն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին՝ հարցաքննության։
Հանգամանքները պարզվում են։
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։