#SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը, ինչպես նաև գործողությունները նկարահանող օպերատորը բերվեցին Ոստիկանության կենտրոնի բաժին։
Վաղ առավոտից նրանք և մի շարք այլ երիտասարդներ ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։ Այս մասին տեղեկացնում է antifake.am-ը։
Նշվում է նաև, որ առավոտյան ժամը 06:00-06:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայից Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերվել «#sutNikol» նախաձեռնության անդամներից Իշխան Խոսրովյանը և Վրեժ Սարգսյանը:
Ավելի մանրամասն տեսանյութում։