fbpx
Հասարակություն

Ոստիկանության միջնորդությամբ հինգ ցուցարարներ կբարձրանան Ազգային ժողով՝ քննարկման

«Ոստիկանության պետը միջնորդեց, որ հինգ հոգի, ովքեր ավելի քաջատեղյակ են խնդրին, բարձրանան Ազգային ժողով, եւ իրենց ասելիքները այնտեղ հայտնեն»,- այս մասին ԱԺ-ի դիմաց ցուցարարներին հայտնեց Ոստիկանության գնդապետերից մեկը։

Ակցիայի մասնակիցները հետաքրքրվեցին, թե ով է իրենց ընդունողը: Նրանք նշեցին, որ եթե Ալեն Սիմոնյանն է ընդունողը, իրենց պետք չէ։ Գնդապետն էլ նշեց, որ այդ հարցով զբաղվող հատուկ հանձնաժողով կա, որն էլ կընդունի նրանց։

Այս պահին ակցիայի մասնակիցները ԱԺ-ի դիմաց սպասում են ԱԺ մուտք գործած իրենց համակիրներին։ Բաղրամյա պողոտան շարունակում է փակ մնալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ