fbpx
Իրավական

Ոստիկանությունը պարզաբանումը փայտանյութ տեղափոխող բեռնատարի վերաբերյալ

Հ ոստիկանությունը պարզաբանում է տարածել փայտանյութ տեղափոխող բեռնատարի վերաբերյալ.

«Օգտատերերից մեկը համացանցում փայտանյութով բեռնատարի լուսանկար է զետեղել՝ կցելով ենթադրյալ երթուղին ու գրառումը ավարտելով «Շոուն շարունակվո՞ւմ է» կասկած-մեղադրանքով:
Հարկ ենք համարում հայտնել, որ լուսանկարի բեռնատարի վարորդը մեքենան կամավոր կանգնեցրել է ոստիկանական բոլոր անշարժ պահակետերում, ներկայացրել համապատասխան փաստաթղթերն ու թույլտվությունները և օրինական կերպով շարունակել ճանապարհը:

Ողջունելով քաղաքացիների զգոնություննն ու ապօրինի ծառահատումների դեմ պայքարին իրենց մասնակցությունը բերելու միտումը՝ հորդորում ենք ցանկացած կասկածելի դեպքում ուղղակի դիմել ոստիկանություն, ինչով, իրոք, կաջակցեք ոստիկանությանը, որը իրապես վերահսկում է իրավիճակը:

Հ.Գ. Չնայած այն հանգամանքին, որ ներկայացված բոլոր փաստաթղթերն օրինական էին և տրված օրինական գործունեություն ծավալելու կազմակերպության կողմից, ոստիկանության պետի հանձնարարականով դրանք լրացուցիչ կենթարկվեն ստուգման»։

https://www.facebook.com/www.police.am/posts/2500175463336035?__xts__[0]=68.ARCv3gkjGoteKZmpLbpMNrCJHhl39366UejNmp6_lqSFzut0R3Tazpi9ySEWxixINitYMiNIGjwUdZXBTHwB22AKMiQRVs8JJBuyyzVGVUfuF1j9Tg_YIl0jd3oX4cxeCQ2Dqob_JsxLkGy1ZKiyxAOnfNf5OI08KYUXzuj6a9XiAHA9SA_0mZS2NUbDp06nByZgB_wIL_-3y8Whkh34ouKWsnbVLvE5XSwGFo69a4v1OalNxlnucBVrnkvoktiWz7BoMjeKDhiBtp9bnp6kOkdNsZq9PDJiv1shKeDJJUdOmw-ORsXfUTiLTbjC1fp8_nvfR4kGAQotAegy-PnMYZARYg&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ