fbpx
Իրավական

Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխ

Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ հերթական անգամ տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը։

«Ոստիկանության զորքերի զորամասերից մեկի Տավուշի սահմանային դիրքեր մեկնող ծառայողներին բարի և անփորձանք ծառայություն է մաղթել ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։ Նա նշել է, որ սահմանապահ ոստիկաններն իրականացնում են հայրենանվեր ծառայություն՝ պահելով պետական սահմանը և պահպանելով հասարակական կարգը երկրի ներսում։
Տեր Վրթանես քահանա Բաղումյանը հնչեցրել է Տերունական աղոթքը, ինչից հետո ոստիկանները երդվել են անձնվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքը։

Դիրքեր ճանապարհելու միջոցառումն ավարտվել է հանդիսավոր երթով։ Հաջորդ օրը նույն դիրքերից վերադարձել են ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողները։ Նրանց դիմավորել են հրամանատարությունը, ծառայակիցներն ու հարազատները։ Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ անձնվեր ծառայության համար և մարտական հերթապահության մեջ աչքի ընկած մի խումբ ծառայողների հանձնել պարգևներ։

Միջոցառումն ավարտվել է սահմանապահ ոստիկանների հանդիսավոր երթով»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ