fbpx
Մարզեր

Սյունիքի մարզպետն աշխատանքային այց է կատարել Սիսիան համայնք

Սեպտեմբերի 4-ին տեղեկանում ենք, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը աշխատանքային այց է կատարել Սիսիան համայնք։ Համայնքապետարանում մարզի ղեկավարը նախ կատարել է քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել են նաև համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարը և մարզպետարանի պատասխանատուներ։ Քաղաքացիները հիմնականում դիմել են աշխատանքի տեղավորման ու սոցիալական աջակցության խնդիրներով։

Մարզպետին հանդիպել են նաև 44-օրյա պատերազմում զոհված սիսիանցիների հարազատներն ու քննարկել եղբայրական գերեզմանոցի նորոգման ու շիրմաքարերի տեղադրման հետ կապված հարցեր։ Մելիքսեթ Պողոսյանն այցելել է նաև այս պահին պետական միջոցներով հիմնանորոգվող Սիսիանի բժշկական կենտրոն, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին։

Քննարկվել են նորոգման ժամանակահատվածում բժշկական ծառայությունների անխափան աշխատանքի հետ կապված հարցեր ևս: Մարզպետը եղել է նաև այն տարածքներում, որտեղ այս ընթացքում տեղափոխվել ու աշխատում է բժշկական կենտրոնը։ Պոլիկլինիկան տեղափոխվել ու գործում է անհատույց տրամադրված մանկապարտեզի մասնաշենքում, ներկայումս մարզպետարանի միջոցներով ԲԿ-ի կողմից նորոգվում ու հարմարեցվում է հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը՝ վիրաբուժական ու մանկաբարձական ծառայություններն այնտեղ տեղափոխելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ