Ոստիկանությունն արքայազն Ֆիլիպին խիստ նախազգուշացում է արել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Նախազգուշացման պատճառն օրերս համացանցում տարածված լուսանկարներն են, որտեղ 97-ամյա արքայազնը մեքենայի ղեկին երևում է առանց ամրագոտու։ Դրանից երկու օր անց նա վթարի է ենթարկվել:
Նորֆոլկ կոմսության ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ արքայազն Ֆիլիպին բանավոր նախազգուշացում է արվել, հաղորդում է Reuters-ը: Սովորաբար նման խախտման դեպքում 500 եվրո տուգանք են գրում, շեշտում է Daily Mail-ը:
Նշենք, որ հունվարի 18-ին ոստիկանությունը նկատել էր Եղիսաբեթ 2-րդին նման խախտում կատարելիս: 92-ամյա թագուհին չէր կապել ամրագոտին և գերազանցել էր արագությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Sandrigram արքայական նստավայրից ոչ հեռու արքայազն Ֆիլիպը ՃՏՊ մասնակից էր դարձել: Նրա մեքենան բախվել էր մեկ այլ մեքենայի, որի մեջ եղել են 2 կանայք և 9 ամսական երեխա: Կանայք ստացել են թեթև վնասվածքներ, երեխան չի տուժել: Արքայազն Ֆիլիպը նույնպես վնաս չի կրել: Այժմ իրականացվում է հետաքննության, որի արդյունքում հնարավոր է արքայազնին զրկել վարորդական իրավունքից:
Գրում է shantnews.am-ը։