fbpx
Իրավական

Ոստիկանությունը գնացել է Yerkir.am-ում հրապարակված հոդվածի հետքերով

«Yerkir.am» լրատվական կայքում դեկտեմբերի 8-ին հրապարակվել էր «Ոստիկաններն Արտաշատի բաժնում ծեծել են Գերասիմ Վարդանյանին» վերտառությամբ հոդվածը, որի համաձայն՝ ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել ՀՀ Արարատի մարզի մարզպետարանի դիմացից բերման ենթարկված Գերասիմ Վարդանյանի նկատամամբ և ծեծի ենթարկել նրան:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ, ինչպես նաև ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով չեն հաստատվել ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից դեկտեմբերի 8-ին Արարատի մարզպետարանի շենքի մոտից քաղաքացի Գերասիմ Վարդանյանին բերման ենթարկելու ժամանակ նրա նկատմամբ բռնություն գործադրելու կամ նրան ծեծի ենթարկելու հանգամանքները, ուստի ծառայողական քննության արդյուքները թողնվել են անհետևանք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ