Կառլոս Ամադեուն ՝ Բրազիլիայի մինչև 20 տարեկանների մարզիչը, ասել է, թե ով է ավելի լավ մարզավիճակում գտնվում, Վինիսիուսը թե Ռոդրիգոն։ Չորեքշաբթի օրը «Օսասունայի» դեմ խաղում «Ռեալի» վինգերները փայլեցին իրենց հրաշալի խաղով։ Նրանց խփած գոլերի շնորհիվ «Սանտյագո Բեռնաբեուում» մադրիդյան ակումբը բացարձակ հաղթանակ տարավ (2-0)։
Ամադեուն, որը բախտ է ունեցել մարզելու «Ռեալի» ծագող աստղերին, ներկա է եղել հանդիպմանը։ Այն հարցին, թե ինքը չզարմացավ նորեկների խփած գոլերից, բրազիլացին պատասխանեց.
«Ողջ աշխարհին է հայտնի, որ նրանք ընտրյալներ են։ Նրանք հիմա ադապտացիոն շրջանում են գտնվում, որն էլ նպաստում է նրանց արագ հասունացմանը։ Սա իրականում հրաշալի է, քանի որ նրանք մի շարք մարտահրավերների են հանդիպելու»
Անդրադառնալով այն հարցին. ո՞րն է Վինիսիուսի ու Ռոդրիգոյի միջև եղած տարբերությունը Ամադեուն նշել է, որ
«Վինիսիուսը ավեի պատրաստ է, նա ավելի արագ կարող է փոխել իր դիրքը, զարգացնել հրաշալի արագություն։ Բացի այդ նա ոտքերով հրաշալի հնարքների է տիրապետում»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում AS-ն։