fbpx
Զինված Ուժեր

Որոշ հատվածներից ողջ զինծառայողների ենք գտել. ՊՆ ներկայացուցիչ

zinvor-1

ՊՆ-ի մոտ զոհված ու գերի ընկած զինծառայողների ծնողների ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Մարտական գործողությունների ընթացքում անհետ կորած ու գերեվարված զինծառայողների հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանը ասաց` բոլորդ գիտեք, որ գործողություններ են գնում, զոհվածների մարմիններ են հանում. երեկ մենք Մատաղիսից, Մարտունիից և դեպի աջ գնացող կետերից հանել ենք մարմիններ:

Ոսկանյանը շարունակեց, որ նոյեմբերի 12-ից սկսած իրենց հանձնաժողովը տվյալներ է տրամադրում Կարմիր խաչին, ՌԴ-ին. «Մերոնք գտնվում են առաջնագծում, ձևավորել ենք ձևաչափ, որ հակառակորդը կարողացել է որոշ հատվածներում… այս պահի դրությամբ ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք որոշ հատվածներից գտնել: Ծնողները տեղյակ են: Մարմիններ հանելու գործընթացը շարունակվում է: Այսինքն հանձնաժողովը շարունակելու է աշխատել: Մենք բոլոր տվյալները արագ տրամադրում ենք համապատասխան մարմիններին: Եթե այդ տվյալների հավաքագրումը դադարեցնում ենք, որոնողական աշխատանքները դադարում են: Այսօր վարչապետի որոշմամբ ձավորվորվելու է ավելի ընդլայնված հանձնաժողով, որը ոչ թե խոչնդոտելու է, այլ ավելացնելու է մեր ներուժը: Ընդգրկվելու են այն կառույցներից, որտեղ բոլոր ծնողները բարձրացրել են հարցեր:

Ուզում եմ տեղեկացնել, որ գործընթացը 24 ժամ շարունակվում է»,-հավելեց Ոսկանյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ