fbpx
Սպորտ

Վրացի ֆուտբոլիստները սուպերմարկետից գողության մեջ են մեղադրվել Թուրքիայում

Վրացական «Ցխինվալի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները, որոնք մարզական հավաքների մասնակցելիս են եղել Թուրքիայում, Անթալիայում սուպերմարկետներից մեկում կատարված գողության մեջ են մեղադրվում։ Թուրքական ոստիկանությունը նախ ձերբակալել է նրանց, ապա ազատ է արձակել՝ երկրից չհեռանալու պայմանով։

Նրանց գողությունը բացահայտվել է այն բանից հետո, երբ սուպերմարկետում նկատել են որոշ ապրանքների կորուստը։ Տեսախցիկների տեսագրությունները ուսումնասիրելիս նրանք տեսել են, թե ինչ մեքենայով են հեռացել գողության մասնակիցները։ Այդ մեքենայի հետքերով գնալուց հետո թուրքական իրավապահները 5 աստղանի հյուրանոցում հայտնաբերել են վրացի ֆուտբոլիստներին։

Անթալիայում Վրաստանի հյուպատոսարանից տեղեկացրել են, որ իրենք կապի մեջ են ֆուտբոլիստների հետ, սակայն նրանց մեղադրանքների մասին քիչ բան է հայտնի։ Նրանց ազատ են արձակել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ, սակայն թե որքան ժամանակով է սահմանված այս արգելանքը, հայտնի չէ։

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ