Դաշտային ելքերի և զորավարժությունների ժամանակ զինծառայողներին թարմ սնունդ մատակարարելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում բացազատվել են վրանային ճաշարաններ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ պաշտպանական գերատեսչության և քաղաքացիական կազմակերպության արդյունավետ փոխգործակցության շնորհիվ անձնակազմն ապահովվում է որակյալ սննդով։
Ըստ աղբյուրի՝ մատակարարումն իրականացվում է բոլոր չափորոշիչներն ու սանիտարահիգենիկ կանոնները պահպանելով: