Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավային հայտնել է, որ Վրաստանում միջազգային ավիահաղորդակցությունը կարող է վերսկսվել փետրվարի 1-ից:
«Ես չեմ կարող հստակ ժամկետ նշել, բայց, ամենայն հավանականությամբ, փետրվարը կլինի այն ամիսը, երբ մենք կվերացնենք կանոնավոր թռիչքների սահմանափակումները: Կրկին, սա չի նշանակում քաոսային և անվերահսկելի մուտք երկիր: Սա կլինի վերահսկվող մուտք թեստերով, պատվաստումների վկայականով և այլ համարժեք փաստաթղթերով, բայց սա զբոսաշրջային սեզոնի մեկնարկի առաջին հույսն է»,-ասել է Թուրնավան:
Նշենք, որ համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով արգելքն այժմ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունվարի 31-ը:
Այս մասին տեղեկանում ենքГрузия Онлайн պորտալից:
