fbpx
Աշխարհ

Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենք

Վրաստանում այսօր տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի։

Ըստ Newsgeorgia-ի՝ Զուգդիդիում մի քանի տասնյակ մարդ երթով շարժվել է դեպի քաղաքապետարան։ Ցուցարարները պահել էին «Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին» գրությամբ ցուցապաստառ։ Գորիի բնակիչները հավաքվել են քաղաքի պատմական կենտրոնում՝ Եվրամիության և Վրաստանի դրոշներով ու «Ոչ ռուսական օրենքին», «Այն քաղաքը, որը Ռուսաստանը ռմբակոծել է, չի ընդունի ռուսական օրենքը. Մեր ընտրությունը Եվրոպան է» ցուցապաստառներով։

Թբիլիսիի այսօրվա բողոքի ցույցը կազմակերպել էին «Ջիուտի» և «Դապիոնի» ուսանողական կազմակերպությունները։ Նրանք Վրաստանի խորհրդարանում բողոքել են օրինագծի դեմ, իսկ ավելի ուշ տեղափոխվել են կառավարության շենքի դիմաց և պահանջել հանդիպում վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Ուսանողները հայտարարել են, որ պատրաստ են Կոբախիձեին դասախոսություն կարդալ, թե ինչու է օտարերկրյա ազդեցության թափանցիկության օրինագիծը ռուսական: Վարչապետը չի ցանկացել հանդիպել ցուցարարների հետ.

Թեև Թբիլիսիի այսօրվա բողոքի ցույցը մարդաշատ չէ, սակայն կառավարական թաղամասում մոբիլիզացվել է ոստիկանությունը, իսկ գրասենյակի շենքը շրջափակված է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ