Վրաստանում միջազգային չվերթները մինչև օգոստոսի 1-ը չեն վերականգնվի

Հրապարակող՝

2019/20 մրցաշրջանում «Էլ Կլասիկո»-ների անցկացման օրերը հայտնի են

Ամենադիտվածներ

Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ միջազգային կանոնավոր չվերթները մինչև օգոստոսի 1-ը չեն վերականգնվի:

«Կանոնավոր օդային երթևեկությունը վերականգնելու մասին որոշումը կկայացվի աշխարհում և Վրաստանում համաճարակաբանական իրավիճակից ելնելով», — նշված է հաղորդագրության մեջ։

Քաղաքացիներին հորդորում են տոմսեր ձեռք չբերել, քանի դեռ կանոնավոր օդային երթևեկության վերականգնման ամսաթվի և հաստատված չվերթների ժամանակացույցի մասին պաշտոնական հայտարարություն չի եղել:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել էր, որ կանոնավոր չվերթների հետ կապված սահմանափակումներն ուժի մեջ կմնան մինչև հուլիսի վերջ: Նրա խոսքով՝ միջազգային տուրիզմի հետ կապված Վրաստանի կառավարության առաջնահերթությունը քաղաքացիների անվտանգությունն է, երկրում ամենինչ կախված կլինի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից:

Ամենաթարմ