Վրաստանում մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ սեպտեմբերի 15-ը, պետք է ավարտվեն դպրոցներում ստուգումները՝ կորոնավիրուսային համաճարակի սահմանված կանոնների պահպանման ուղղությամբ։
Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գործունեության իրավունք են ստանում այն կրթական հաստատությունները, որոնք լիովին բավարարում են հակահամաճարակային կանոնների պահանջներին:
«Մինչ օրս ստուգվել է շուրջ 1500 դպրոց, որից թույլտվություն ենք տվել միայն 614 դպրոցի: 81 դպրոց չի բավարարել պահանջները»,- նշել է նախարարության ներկայացուցիչը:
Ըստ ուղեցույցի՝ այն դպրոցը, որը չի բավարարում սահմանված պահանջները, անձնակազմին տրվում է որոշակի ժամանակահատված թերությունները վերացնելու համար: