fbpx
Աշխարհ

Վրաստանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին 10 հազար PCR թեստ նվիրել

Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնը ՀՀ-ին առաջարկում է ՀՀ քաղաքացիների կորոնավիրուսային հիվանդության նմուշառումները հետազոտել Լուգարի լաբորատորիայում:

Կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն նշել է, որ Վրաստանը նաև պատրաստակամություն է հայտնել հարևան Հայաստանին 10 հազար PCR թեստ նվիրել։ Նա հավելել է, որ աջակցության տարբերակներից մեկն էլ օրական 500-1000 PCR թեստ անցկացնելն է։

«Որքանով տեղյակ եմ՝ ՀՀ և Վրաստանի առողջապահության նախարարները պետք է հեռախոսազրույց ունենան, ու այդ ընթացում որոշվելու են աջակցության հետ կապված մանրամասները: Ես իմ լիազորությունների շրջանակում ասում եմ, որ կարող ենք օգնել թեստավորման հարցում: Եթե ունենանք նմուշառումները, 24 ժամվա ընթացքում կտանք պատասխանները, կամ կարող ենք առաջարկել Հայաստանին թեստեր նվիրելու տարբերակը»,- նշել է Ամիրան Գամկղրելիձեն։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ