Աշխարհ

Վրաստանում ջրհեղեղներ են․ Մոտ 25 ընտանիք է տուժել

Վրաստանի Օնտոֆո գյուղում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղված Նողելա գետը դուրս է եկել ափերից և վնասներ հասցրել մոտ 25 ընտանիքի:

Նշվում է, որ գետերի վարարման հետևանքով հեղեղվել են տների առաջին հարկերը, բակերը, հողատարածքները և կենտրոնական ճանապարհը: Մի քանի ընտանիքներում ոչնչացվել է տեխնիկան:

Գյուղ են ժամանել Աբաշայի քաղաքապետարանի, փրկարար ծառայության և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Աբաշայի քաղաքապետարանից հաղորդել են, որ բնակչությանը այլևս վտանգ չի սպառնում:

Նրանց խոսքով՝ հատուկ հանձնաժողովը կուսումնասիրի վնասները, և բոլոր տուժածներին օգնություն կտրամադրվի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ