Թեստի արդյունքը չունեցած զբոսաշրջիկներին կթեստավորեն Վրաստանի օդանավակայանում

Ամենադիտվածներ

Մեկուսացված քաղաքացիներից 31-ը կրկնակի թեստավորում են անցնում

Ալիք Մեդիան հաղորդում է՝ Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով՝ Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկները պետք է ունենան կորոնավիրուսի համար հանձնած թեստի պատասխանը:

Այսուհետ, եթե այցելուն չունենա PCR թեստի արդյունքը, ապա նրան թեստավորելու են օդանավակայանում։

Այն հարցին, թե ո՞վ է հոգալու թեստի վճարը՝ զբոսաշրջի՞կը, թե՞ պետությունը, առողջապահության նախարարն ասել է, որ հարցը դեռ ճշտվում է, և որ դա երկրների միջև բանակցությունների արդյունքում պարզ կդառնա։

«Մենք նաև բանակցություններ ենք վարում հյուրանոցների հետ, որպեսզի զբոսաշրջիկների մեծ ներհոսքի դեպքում զբոսաշրջիկներին տեղավորենք հյուրանոցներում և այնտեղ սպասեն PCR թեստի պատասխաններին», — պատասխանել է Էկատերինե Տիկարաձեն։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ