«Վլադիմիր Պուտինի որոշումը, անկասկած, միակ ճիշտ որոշումն էր, որը մենք ողջունում են», — ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ անդրադառնալով Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը: Այս մասին գրում է Ալիք Մեդիան:
Նախարարի խոսքերով իրավիճակը պետք չէ սրել, անպատասխանատու հայտարարությունների կարիք չկա:
«Մենք ուշադիր հետևում ենք վերջին զարգացումներին և պետք է ասենք, որ դրանք սադրիչ հայտարարություններ են, որոնք հանգեցրին իրավիճակի սրմանը: Ռուսաստանի նախագահի որոշումը միակ ճիշտ որոշումն է, որը միայն կարելի է ողջունել», — ասել է արտգործնախարարը:
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հայտարարել է, որ դեմ է Վրաստանի դեմ պատժամիջոցներին:
«Ինչ վերաբերում է Վրաստանի նկատմամբ տարբեր պատժամիջոցների կիրառմանը, ես դա չեմ անի վրաց ժողովրդի նկատմամբ հարգանքից ելնելով»,- ասել է ՌԴ նախագահը:
Նշենք, որ այսօր Ռուսաստանի դաշնության պետական Դուման լիագումար նիստում պետք է քննարկեր «Վրաստանում հակառուսական հիստերիայի մասին» նախագիծը, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին վրաստանյան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության մեկնաբանի հնչեցրած հայհոյանքների հարցը։