Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան` ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիայի ձերբակալման հարցով: Այս մասին հաղորդում է «Новости-Грузия»-ն՝ հղում անելով դատախազության մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, հունիսի 26-ին Վրաստանի խորհրդարանի Միավորված հանձնաժողովների համատեղ նիստում մի քանի ժամ տևած աղմկոտ բանավեճերից հետո 15 կողմ 4 դեմ ձայների հարաբերակցությամբ Նիկա Մելիային զրկել էին անձեռնմխելիությունից։