fbpx
Աշխարհ

Վրաստանի նախկին վարչապետը դուրս է եկել բանտից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին ազատ է արձակվել բանտից: Այս մասին հացորդում է Pia.ge կայքը:

Նրա բազմաթիվ կողմնակիցներ հավաքվել էին՝ դիմավորելու քաղաքական գործչին:

Վանո Մերաբիշվիլին ազատազրկվել էր 2013 թվականին՝ մի շարք մեղադրանքներով:

2014 թվականին նա դատապարտվել էր 4 տարի 6 ամիս ազատազրկման՝ 2011 թվականի մայիսի 26-ի բողոքի ակցիան խափանելու համար: Այս գործով Վանո Մերաբիշվիլիին մեղադրանք էր առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի բ և գ կետերով՝ բռնության կամ զենքի միջոցով իշխանության չարաշահում և անձանց ինքնասիրության վիրավորում:

Մերաբիշվիլին մեղավոր է ճանաչվել նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար՝ օրենսգրքի 332-րդ և 341-րդ հոդվածներով, Սանդրո Գիրգվլիանիի գործով հանցանշանները թաքցնելու, Վալերի Գելաշվիլիի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի և ընտրողներին կաշառելու գործերով:

Ընդհանուր առմամբ, բոլոր գործերով նա դատապարտվել էր 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման:

Բացի նշված մեղադրանքներից՝ Մերաբիշվիլիի նկատմամբ հարուցված ևս մի քանի քրեական գործ կա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ