fbpx
Աշխարհ

Վրաստանի ՆԳՆ նախարարին մեղադրել են ՌԴ-ի հետ փոխհամաձայնության մեջ

ՌԴ-ի ամենահայտնի 10 ցանցահեններից մեկը՝ Յարոսլավ Սումբաևը, որ ձերբակալվել էր Վրաստանում, այդ երկրի ՆԳ նախարար Գեորգի Գախարիային մեղադրել է ՌԴ-ի հետ փոխհամաձայնության գալու մեջ:

Ռուսաստանն արդեն 6 տարի Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարել համակարգչային տեխնոլոգիաների մասնագետ Սումբաևի նկատմամբ, որը իրավապահների հավաստմամբ՝ Ռուսաստանում կոտրել էր ՌԴ Երկաթուղիների համակարգիչն ու առևանգել մեծ գումարներ:

2017 թ․ Վրաստանում «ապաստան» գտած ու կարճ ժամանակ անց ձերբակալված Սումբաևը դատական նիստի ժամանակ Վրաստանի ներքին գործերի նախարարին մեղադրել էր Ռուսաստանի հետ գաղտնի պայմանավորվածության գալու մեջ: Վրաստանում քաղաքական ապաստան խնդրող հայտնի ռուս հաքերը պնդում է, որ ՆԳՆ Գեորգի Գախարիան կատարում է Կրեմլի իր ղեկավարների՝ նրան ձերբակալելու և Ռուսաստան արտահանձնելու հրամանները, հաղորդում է «Ռուսթավի 2» ընկերությունը:

Դատարանում կասկածյալը հանգամանորեն պատմել է, թե ինչպես է վրացի իրավապահներին համապատասխան գումարի տվել՝ Վրաստանում ազատ տեղաշարժվելու դիմաց: Իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ իր վաղեմի ծանոթին, ոմն Վասիլի Մարգիևին խնդրել է միջնորդել այդ երկրում ապաստան ստանալու համար: Այն բանից հետո, երբ գործարքի համար ընկերոջ պահանջած 100 հազար դոլարց միայն 60 հազարն էր տվել ընկերոջը, Գորի քաղաքում ոստիկանները ձերբակալել էին նրան ու մի քանի ժամ դաժան տանջանքի ենթարկել՝ պահանջելով խոստացած 40 հազար դոլարը:

Մեղադրյալի հավաստմամբ՝ ինքը ստիպված է եղել գումարը փոխանցել պահանջված հասցեով, ինչից հետո ազատ էին արձակել: Սակայն, երկու ամիս անց արդեն պաշտոնապես ձերբակալել են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ