Վրաստանի խորհրդարանն ընդունել է երկրում մարիխուանայի օգտագործումը կարգավորող օրինագիծը: Այն ընդունվել է երրորդ և վերջնական ընթերցմամբ, փոխանցում է «Ռուսթավի 2»-ը:
Մարիխուանա օգտագործել թույլատրվում է միայն անձնական տարածքում, որը ձեռնարկատիրական գործունեության վայր չէ: Հասարակական վայրերում, տրանսպորտում, կրթական հաստատություններում թմրանյութն օգտագործողին 800-2000 լարիի (300-750 դոլար) չափով տուգանք է սպառնում:
21 տարին չլրացած անձինք իրավունք չունեն մարիխուանա օգտագործել, հակառակ պարագայում տվյալ անձանց 500-1500 լարի (190-560 դոլար) տուգանք է սպառնում:
Աշխատավայրում մարիխուանայի օգտագործման համար նախատեսված է 1000-1500 լարիի չափով տուգանք (375-560 դոլար):
Օրինագիծը կառավարության նախաձեռնությամբ սեպտմբերին մշակել է երկրի ներքին գործերի նախարարությունը:

