fbpx
Տնտեսություն

«Վրաստանին ձեռնտու է ռուսական գազի տարանցումը Հայաստան», – Մամուկա Բախտաձե

«Վրաստանին ձեռնտու է ռուսական գազի տարանցումը Հայաստան: Վրաստանը կշարունակի Ռուսաստանից Հայաստան բնական գազի տարանցման իր գործառույթը»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Նա ընդգծել է, որ Թբիլիսին շահագրգռված է ռուսական գազի տարանցմամբ օգուտ ստանալու հարցում:

Նրա խոսքերով՝ «Գազպրոմ»-ի հետ արտահանման հետ կապված նախորդ պայմանավորվածության ժամկետը լրացել է, և «եթե նոր պայմանագրում փոփոխություններ կատարվեն, ապա Վրաստանի Տնտեսական զարգացման նախարարությունը դրանց մասին տեղյակ կպահի  հանրությանը», – հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ Վրաստանը Հայաստան առաքվող ռուսական գազի 10 տոկոսը ստանում է որպես տարանցման վճար: Վրաստանի և«Գազպրոմ»-ի միջև պայմանավորվածության համաձայն՝ 2017 թվականին Հայաստան գազի տարանցման համար վճարվել է խառը համակարգով` մասամբ կանխիկ, իսկ մասամբ՝ հումքով, իսկ 2018 թվականին՝ միայն գումարով:

Տեղեկացնում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ